Մշակույթ

Թանգարանների կապը համայնքների հետ

Թանգարանները պետք է լինեն ոչ միայն  ցուցանմուշների պահպանման ու ցուցադրման վայր, այլ  պետք է առաջադեմ մտածողության միջոցով նոր միջավայր ձևավորեն, որպեսզի ակտիվացնեն համայնքի հետ կապը: Գաղտնիք չէ, որ թանգարաները այցելուների պակաս ունեն և բացը լրացվելու է նոր ծրագրերի միջոցով:  Լավագույն ծրագրերը կֆինանսավորվեն և կյանքի կկոչվեն:

Նոր գաղափարներ հասունացնելու և դրանք  կյանքի կոչելու նպատակով Լոռու Սմարթ կենտրոնում էին հանրապետության տարբեր մարզերի թանգարանների աշխատողները: Մարզային թանգարաններում կյանքն աշխուժացնելու համար նոր մեթոդներ և գործիքներ են կիրառվելու: Այս նպատակով պետք է ներգրավվել  համայնքներին: Սարդարապատի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի հանրային կապերի և կրթական ծրագրերի համակարգող Արփինե Այվազյանը նշեց, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում հասարակական կազմակերպությունների հետ՝ կարևորելով ազգային մշակույթը:


Սարդարապատի թանգարանը սերտ կապի մեջ է հարակից  Արաքս համայնքի հետ,  Վերջերս ,,Ազգային դպրոց,, խորագրով  ծրագիր են սկսել  ,,Հայաստանի մանուկներ,, հիմնադրամի Արմավիրի մարզի  դպրոցների հետ: Համատեղ նշել են ,,Բարեկենդանի,, տոնը, պատրաստվում են՝ ,,Վարդավառին,,: Թանգրանային կրթության կենտրոնի ծրագրերի համակարգող Հայկ Մկրտչյանը կարևորում է թանգարանների աշխատանքային փորձի փոխանակումը. ,, Մենք կփորձենք նաև նոր ծրագրեր մշակել Սմարթի համար, որպեսզի այն դառնա գիտելիքահեն և համայնքահեն կենտրոն,, :


Սմարթի դեպքում մեծ նշանակություն ունի  շրջակա գյուղերի հետ համագործակցությունը՝ առաջնությունը տալով լոռվա բնության բարիքներին, ավանդույթներին:

Հայաստանի թանգարաններում  կներդրվի նաև համայնքների հետ կապի բրիտանական փորձը: Մանչեսթրի պատկերասրահի աշխատակից,  բրիտանական թանգարանի միջազգային վերապատրաստման ծրագրի փորձագետ Ռոնան Բրինդլին Հայաստանում հանդես է գալիս փորձի փոխանակմամբ

Թանգարանային փորձագետն  ասաց, որ  հայկական մշակույթից իրենք նույնպես սովորելու բան ունեն: Արցախի Քաշաթաղի շրջանի Երկրագիտության թանգարանի աշխատակից  Մուշեղ Ալավերդյանը  փորձելու է նոր աշխատելաոճ ներդնել թանգարանում. ,,Նոր ծրագրերը ոչ միայն ացելուներ կբերեն թանգարան, այլև հնարավորություն կտան զարգացնելու  տնտեսությունը,,:


Ծրագրերի իրականացմանը նպաստում է  ԴԻ ՎԻ ՎԻ  ինթերնեյշնալի /Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության  միջազգային համագործակցության ինստիտուտ/  հայաստանյան գրասենյակը: Մշակութային ծրագրերի համակարգող Անահիտ Մինասյանը նշեց, որ անցած տարի 20 թանգարանից ֆինանսավորել են 9 թանգարանի ներկայացրած լավագույն ծրագրերը:


Թանգարանային աշխատողների նոր ծրագրերը դեռ կքննարկվեն, ծրագիրն արդյունավետ ներկայացնելու նպատակով թանգարանների աշխատողներն  այցելել են  Դսեղ գյուղի  Թումանյանի տուն թանգարան:

Back to top button