ԿարևորՔաղաքական

Ինչն է նյարդայնացնում պաշտոնական Բաքվին

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանը պետք է շատ ակտիվ աշխատի բոլոր կողմերի հետ, որպեսզի այն  ագրեսիվ քաղաքականությունը, որը որ կա պատժամիջոցների տեսքով՝ Իրանի եւ Ռուսաստանի նկատմամբ, Հայաստանի վրա որեւէ կերպով չանդրադառնա:

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ քաղաքագետը նաեւ այդ տեսանկյունից է գնահատել Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին մոսկովյան հանդիպումը:

«Ռադիոլուրը» լսել է նաեւ ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդ Մարկարովին:

 

 

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ եթե Նիկոլ Փաշինյան – Վլադիմիր Պուտին առաջին հանդիպումն առավելապես կրում էր ճանաչողական բնույթ եւ կողմերը ծանոթացան, ընդհանուր հարցերի շուրջ մոտեցումները փորձեցին ճշտել, ապա երկրորդ հանդիպումն արդեն ամբողջական աշխատանքային հանդիպում էր: Քաղաքագետի գնահատմամբ՝ ամփոփելով, կարելի է արձանագրել, որ Ռուսաստանը.  «Մեզ համար ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական լուրջ նշանակություն ունի՝ ոչ միայն որպես ռազմավարական դաշնակից, այլ նաեւ որպես տնտեսական հիմնական ուղղությունը, այսպես ասենք, կրող պետություն»:

ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի գնահատմամբ՝ թեպետ ակնհայտորեն երկու երկրների լիդերների համար էլ պարզ է, թե փոխհարաբերությունների հետ կապված իրավիճակն ինչ ուղղությամբ է զարգանում, սակայն, լավ է, երբ այն վերահաստատվում է:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ մոսկովյան հանդիպման ժամանակ Արցախի խնդիրը չի քննարկվել, քանի որ դա այն հարմար պահը չէր: Նկատեց, որ խնդիրը չի քննարկվել նաեւ Պուտին-Ալիեւ հանդիպման ժամանակ: Փաշինյան-Ալիեւ ծոնոթությունն էլ՝ հարմար ձեւաչափը չէր: Դիտարկմանը, որ ահմանագծի ամբողջ երկայնքով ադրբեջանական զորքերի կուտակում կա, ինչպես նաեւ Նախիջեւանում զորքերի կուտակում կա եւ արդյո՞ք այդ մասին պետք չէր Մոսկվայում բարձրաձայնել՝ քաղաքագետն այսպես արձագանքեց.

«Այստեղ, իհարկե, մտահոգվելու տեղ կա եւ մեր զինված ուժերը, կարծում եմ, զգոն են: Որքանո՞վ էր անհրաժեշտ Մոսկվայում քննարկել, կարծում եմ, եթե լիներ անհրաժեշտություն, ապա հայկական կողմի նախաձեռնությամբ անպայման կլիներ: Սակայն, գիտենք, որ Մոսկվա մեկնելուց ընդամենը մեկ օր առաջ Հայաստանում էին արդեն Մինսկի խմբի համանախագահները եւ հանդիպումներ էին ունեցել Հայաստանի ղեկավարության հետ: Կարծում եմ՝ այդ ժամանակ հայկական կողմի մտահոգություններն ու մտավախությունները հայտնվել են»:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ նաեւ նույն պատճառով Մոսկվայում անդրադարձ չի կատարվել ԼՂ խնդրին: Բացի այդ, նրա խոսքով, մոտ ապագայում պլանավորվում է արդեն Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, որը ցույց կտա, թե ի՞նչ հունով կգնա հայկական կողմից արված առաջարկը, որ Արցախը պետք է դառնա բանակցային գործընթացի լիիրավ անդամ: Այդ առաջարկին էլ բավականին հետաքրքիր էր Ռուսաստանի արձագանքը, որն ավելի վաղ արել էր Սերգեյ Լավրովը: Ի դեպ, մեր երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մոտեցմանն արձագանքել է նաեւ ադրբեջանական կողմը՝ հայտարարելով, որ չի պատկերացնում, թե ինչպե՞ս դա կարող է լինել:

«Սպասենք մինչեւ հանդիպումը, երբ առավել լայն դաշտ կունենանք քննարկելու խնդիրները եւ վերլուծելու իրավիճակը»:

Ալեքսանդր Մարկարովի խոսքով՝ Ադրբեջանի պահվածքին վերաբերող հարցն անհրաժեշտ է հնչեցնել պարբերաբար՝ ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում:

Այսինքն, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բացարձակապես չի ցուցաբերում կառուցողական մոտեցում ո՛չ իր հռետորիկայում, ո՛չ էլ գործնականում: Հետեւաբար, քաղաքագետի կարծիքով, ԵԱՀԿ համանախագահների՝ Հայաստան ճանաչողական վերջին այցից հետո հող կա բանակցությունների շարունակման համար, սակայն, ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի մոտ դիրքորոշումների փոփոխություն չկա՝ բացառությամբ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մոտեցման, ինչը նյադայնացնում է պաշտոնական բաքվին:

Ինչ կլինի հետո՝ Մարկարովը նույնպես կարծում է, որ պետք է առայժմ սպասել Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպմանը:

Back to top button