ԿարևորՀասարակություն

Ի՞նչ է ուտում ու նաև հագնում հայ զինվորը

«Հաղթանակ» զբոսայգում այսօր ներկայացվել է ՀՀ զինված ուժերում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի և իրային միջոցների տեսականին` անկողնային և հանդերձանքի պարագաները, համազգեստը, կոշկեղենն ու ՀՀ զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակները: Ցուցադրությանը հաջորդել է հանրային հյուրասիրություն:

Զինծառայողներին հատկացվող սննդամթերքի և իրային միջոցների տեսականին իսկապես  բավականին բազմազան է: Զինվորների համար նախատեսվող սննդամթերք հնարավոր չէ շփոթել: Տարաների վրա գրված է, որ դրանք միայն զինվորի և ոչ թե վաճառքի համար են: Արագ պատրաստվող վերմիշելները, օրինակ, նախատեսված՝ առաջին ճաշատեսակի համար, 2-րդ ճաշատեսակ համար՝ մսաբուսական պահածոներ և բանջարեղենային ռագուներ:

Երեքանգամյա սնունդից բացի, պահակային ծառայություն իրականացնողների համար գիշերային ժամերին հատկացվում է քաղցրավենիք և թեյ,  «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց սննման կետի պետ, փոխգնդապետ Կարեն Բունիաթյանը:

Այս ամենը պատրաստելու համար խոհարարական մեծ հմտություններ պետք չեն: Ընդամենը պետք են արտահաստիքային խոհարարներ, որոնք շատ կարծ ժամանակահատվածում որոշակի դասընթացներ անցնելուց հետո կարող են պատրաստել այս ամենը:

Սննդամթերքի հատկացման համար, ի դեպ, յուրաքանչյուր տարի իրականացվում է, թե որակական ցուցանիշների, թե տեսականու փոփոխություն: Նպատակը՝ զինծառայողների ճաշացանկում ներդնել հիմնականում ազգային ճաշատեսակներ, նշեց ԶՈւ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը:

Հաղթանակ զբոսայգում առանձին վրանի տակ էլ ներկայացված է այն ամենը, ինչը կրում է զինվորը. անկողնային պարագաներ, խնամքի միջոցներ…

Զինվորները հիմնականում դժգոհություն ունեն ներքնաշորերի հետ կապված: Լվացված ներքնաշորերը դժվարությամբ են նորից հագնում: Նախընտրում են մեկ անգամ օգտագործել ու դեն նետել:

Միակ զիջումը խնամքի պարագաների հետ է կապված: Այստեղ զինծառայողների ցանկությամբ է՝ ինչով ածիլվել, ինչ խոզանակով լվանալ ատամները։ Դա զինվորը կարող է ինքը գնել։

Back to top button