Քաղաքական

ՀՀԿ- ն ոչ համաչափ է գնահատում ԱԱԾ գործողությունները Երեւանի քաղաքապետարանում

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ է անում հարգել անմեղության կանխավարկածը եւ գործել օրինականության շրջանակներում։

ՀՀԿ ԳՄ նիստից հետո նա Երեւանի քաղաքապետարանի հետ կապված ԱԱԾ գործողությունները «առնվազն ձեւի առումով» գնահատել է ոչ համաչափ եւ մտահոգություն հայտնել «այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ»։

«Մենք ուշի-ուշով հետևելու ենք այս գործընթացին ու նաև կոչ ենք անում բոլոր կողմերին, որպեսզի ամեն ինչ լինի օրինականության շրջանակներում ու հարգվի անմեղության կանխավարկածը», — հայտարարել է Շարմազանովը:

Back to top button