ԿարևորՔաղաքական

Նշանակված է օր և ժամ. ՊԵԿ նախագահը՝ Սեյրան Օհանյանի հարցաքննության կանչելու մասին


Այսօր կառավարության նիստին ընդառաջ լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը անդրադարձավ ՊԵԿ կողից նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչելու փաստին:

«Պարոն Օհանյանը կանչվել է հարցաքննության, մոտակա օրերին նշանակված է օր և ժամ այդ հարցաքննության համար: Կոնկրետ կազմակերպության նկատմամբ քրեական գործ կա հարուցված, կան անձինք, որոնք սերտ առնչություն են ունեցել այդ կազմակերպության հետ, և քանի որ Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակ է եղել այդ քրեական գործը, բնականաբար նա կկանչվի հարցաքննության: Դա սովորական գործառույթ է` քրեական գործի շրջանակներում: Նա միակ պաշտոնյան չէ, որ կհարցաքննվի, Սեյրան Օհանյանը կհարցաքննվի վկայի կարգավիճակով»,- ասաց ՊԵԿ նախագահը:

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ Ռադիոլուրի հետ զրույցում ասել էր, որ որեւէ ծանուցում չի ստացել ՊԵԿ-ից։

Back to top button