ԿարևորՔաղաքական

Սամվել Բաբայանն ազատ արձակվեց

ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով բերված բողոքը։ Դատարանի վճռով քրեական գործն ուղարկվեց առաջին ատյանի դատարան նոր քննության։ Դատարանը վճռեց Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց Կալանավորումը փոփոխել պատգամավորների անձնական երաշխավորությամբ։

 

Պատգամավորներից յուրաքանչյուրի կողմից 500.000 դրամ դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո Բաբայանն ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից:

Բաբայանի համար երաշխավորագիր էին ներկայացրել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության 13 և «Ելք» խմբակցության 2 պատգամավորներ:

 

Back to top button