Հասարակություն

Շարժական տեսանկարահանող ու լուսանկարահանող սարքերը կշարունակեն գործել


Կառավարության այսօրվա նիստում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագիծը:

«Ներկայացվող օրինագծով առաջարկվում է երթևեկության անվտանգությունը ապահովելիս արգելել ոստիկանության կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործումը»,- ասաց նա:

Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունը կարևորում է շարժական տեխնիկայի օգտագործման մասին հանրային անհրաժեշտության գաղափարն ու այդ ուղղությամբ նախաձեռնել է ոստիկանական պարեկային գործողությունը կանոնակարգող իրավական ակտերի փոփոխություններ:

«Առաջարկվում է ոստիկանության մասին օրենքի 22-րդ հոդվածը թողնել անփոփոխ», — նշեց նա:

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե հանրությունը գիտի երեք տեսակի շարժական սարքի մասին:

«Ես ուզում եմ հասկանալ՝ որին է վերաբերում», — հետաքրքրվեց վարչապետը:

Վալերի Օսիպյանն էլ ասաց, թե խոսքը վերաբերում է շարժական մեքենաներին, որոնք հատուկ կահավորված
հատուկ կահավորված են լինելու, որը վարորդներին հնարավորություն է տալու նախապես տեսնել մեքենան:

«Մենք հակասությունների մեջ ենք մտնում, մենք անընդհատ ասում ենք մարդկանց քիչ տուգանենք, մյուս կողմից ասում ենք՝ բերենք էդ շրջիկ մեքենաներն էլ ավելացնենք, ավելի շատ տուգանենք: Կարծում եմ՝ մենք այստեղ պրոբլեմ ունենք», — ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ խնդիր կա նաև ոստիկանների համազգեստներին ամրացված տեսախցիկների հետ կապված:

«Դադարեցնենք քաղաքացիների հետևից ընկնել, որովհետև դա հավելյալ հարկ է քաղաքացիների վրա, երթևեկության անվտանգության խնդիրը ճանապարհների որակով լուծեք, որ մարդը ստիպված չլինի ճանապարհի կենտրոնում անդունդի հանդիպի, որ ստիպված պտտվի թռնի ձորը», — ասաց Նիկոլ Փաշինյանը:

Back to top button