Հասարակություն

Հիմնվենք մարդու գործունեության վրա. ԿԳ նախարարը՝ Գոգյանի մասին

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիտից հետո անդրադարձել է բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի նշանակմանը:

Նա նշել է, որ Գոգյանը փայլուն գիտնական, ազատ մարդ է՝ մաթեմատիկայի ոլորտում հսկայական ներդրում արած: Գոգյանի նշանակումից հետո համացանցում էին հայտնվել նրա անձնական լուսանկարները, որոնք միանշանակ չէին ընդունվել:

«Եթե նկարների հետ կապված եք ասում, նա տարիքով փոքր է ու ֆեյսբուքում պատանեկութան տարիներին է հայտնվել, ու եթե մարդ պատանեկության տարիներին ինչ-ինչ նկարներ է արել, մի քիչ լկստված, մի քիչ այլ ձևի, դա յուրաքանչյուրիս հետ կարող է պատահել: Եկեք դրա վրա չհիմնվենք, հիմնվենք մարդու գործունեության վրա»:

Անդրադառնալով Շիրակի համալսարանում ստեղծված իրավիճակին և նոր ռեկտորի ընտրությանը՝ ԿԳ նախարարությունը չի կարող որևէ ուսումնական հաստատության պարտադրել որոշումներ ընդունել:

«Մենք չենք կարող որևէ ուսումնական հաստատության ստիպել որոշում կայացնել: Եթե նման քայլի գնաս, կվերածվես Սերժ Սարգսյանի իշխանության: ԿԳ նախարարությունն այս դեպքում փորձել է կողմերին հաշտեցնել, շփման եզրեր գտնել: Իրավիճակն այնքան սրված չէ, որքան ներկայացվում է: Այս ընթացքում տարբեր բևեռներում գտնվող ուսանողները նստել են մեկ սեղանի շուրջ: Այդ քննարկումները շարունակվել են ու հաջող ընթացք ունեցել»:

Ցուցադրել ավելի
Back to top button