Հասարակություն

Զինծառայողներին հատկացվող իրային միջոցների տեսականին` «Հաղթանակ» զբոսայգում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հունիսի 16-ին`ժամը 10.00-ին, հրավիրում է մասնակցելու «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպվող ՀՀ զինված ուժերում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի և իրային միջոցների տեսականու` անկողնային և հանդերձանքի պարագաների, համազգեստի, կոշկեղենի ցուցադրությանը և ՀՀ զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակների հանրային հյուրասիրությանը:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև պարտադիր զինծառայողների պարենային և իրային ապահովման չափաքանակների դիդակտիկ նյութեր:

 

Back to top button