Հասարակություն

Ինչու է ՊԵԿ-ը ուզում հարցաքննել ՊՆ նախկին նախարարին

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ռադիոլուր»-ին տված հարցազրույցում պնդում է՝ մինչ այս պահը որևէ ծանուցում չի ստացել: Մինչդեռ երեկ Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որտեղ նշված էր, որ մի շարք բարձրաստիճանպաշտոնյաներ, նաև՝  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հարցաքննության ենկանչվել՝ Պաշտպանության նախարարությունում նումների ոլորտում ի հայտ եկած չարաշահումների հարցով:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ռադիլոուրին տված հարցազրույցում պնդում է՝ հարցաքննության կանչվելու մասին ծանուցում չի ստացել:

«Տեղյակ եմ ինչ որ գրված է կայքերում, ես ինքս ընթերցել եմ, բայց որևէ ծանուցում չեմ ստացել: Գործի մասին տեղեկություններ չունեմ»:

Մինչդեռ ՊԵԿ-ը երեկ հաղորդագրություն տարածեց, որտեղ նշված էր՝ «ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։

Հաղորդագրության համաձայն, Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Երևի թե, կարող է պատահել ինչ որ խնդիր կա, ուզում են ինձնից ճշտել և դրանից մեծ աղմուկ պետք չի ստանալ: Եթե ես ծանուցում ստանամ, ՀՀ քաղաքացի եմ, ենթարկվում եմ բոլոր օրենքներին, կներկայանամ, և կճշտեմ: Հիմա մեկ-երկու օր ես կսպասեմ, այնուհետև ինքս կճշտեմ ինչումն է խնդիրը»:

«Ռադիոլուր»-ի զրուցակից ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը որևէ եզրակացություն  չի կարող անել՝ արդյո ՞ ք  գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի, թե ոչ.

«Չգիտեմ, այժմ որևիցե եզրակացություն ես չեմ կարող անել: Քանի որ միայն կայքերից եզրակացություն անելը սխալ կլինի: Ինչ որ մի եզրահանգման կգամ այն ժամանակ, երբ կլինի կոնկրետ մի մարդ, ում հետ կզրուցեմ՝ ինչի մասին է խոսքը»:

«Ժառանգություն»  կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Ռադիոլուրի հետ զրույյցում հայտարարեց՝ կողմ է, որ ցանկացած պաշտոնատար անձ՝ ըստ անհրաժշետության մասնակցեն ցուցմունք կամ վկայություն տալուն.

«Անկախ ամեն ինչից ես կողմ եմ, որպեսզի բացահայտվեն նախկին կոռուպցիոն խնդիրները»:

Կա արդյո՞ ք քաղաքական ենթատեքստ, թե՞ ոչ,  Մարտիրոսյանը  դժվարանում  է ասել:

«Կարծում եմ պարոն Օհանանը ինչպես նախկինում ասել է, եթե իրավական հարցեր լինեն, միշտ պատրաստ է  պատասխանելու»:

Գնումների ոլորտում առկա խնդիրները նոր չեն, դրանք  կապված չեն օրենսդրության հետ,- ասում է Հանրային քաղաքականության հետազոտությունների Ազգային Կենտրոնի նախագահ Արտակ Մանուկյանը:

Հիշեցնում ՝ 2011թ –ից ՀՀ-ն անդամակցում է  ԱՀԿ-ի պետական  գնումների համաձայանգրին, լիիրավ անդամ է, որն ունի  լավագույն օրենսդրության չափանիշերը:

Զրուցակիցս կարծում է, որ  Օրենսդրությունը որևէ պարագայում չի ստեղծում այն պարարտ հողը, որ նման չարաշահումներ լինեն: Իրավակիրառ պրակտիկայում առկա գործոններն են   պատվիրատուներին ներքաշում  կոռուպցիոն գործարքներում:

Պն  կոնկրետ որոշակի գաղտնիություն ունի, բայց այստեղ , ինչպես մյուս տեղերում չաշարահումները կամ  կոռուպցիոն ռիսկերը   մրցութային փաստաթղթերում չ են:  Կոռուպցիոն ռիսկերը տեղափոխվել են քանական դաշտ:

«Նախատեսվում է, որ  դու ըստ պայմանագրի պետք է մատակարարես X որակի  A7 պրոցեսորով համակարգիչ, դրանց  պահանջարկը կամ գերագնահատված է  լինում, կամ՝ որոշ դեպքերում A7 չի,  կամ հարմարեցված է մեկ մատակարարի»:

Գնումներում նորություն չեն նաև  ունիվերսալ ընկերությունները. նույն ընկերությունն է   մատակարարում լվացքի փոշուց մինչև  սպառազինություն: Փորձագետը նաև  թերհայտարարգրումներն  է մատնանշում.

«Մի շարք դեպքերում բենզին, տավարի միս, բացի որակակն ռիսկերից, կան անև քանական ռիսկ, որոնք ի դեպ մեծանում են ինչքան մարմինը պետբյուջեից խոշոր գնումների պլան է ունենում»:

Կոնկրետ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչելն ունի քաղաքական երանգ, հարցնում եմ Արտակ Մանուկյանին: Խնդիրների մասին մշտապես ենք բարձրաձայնել,-ասում է փորձագետը, այժմ, սակայն, իրավիճակ է փոխվել.

«Խնդիրները մշտապես ակնառու են եղել, քաղաքական իրավիճակի փոփոխության հետևանքով, խնդիրները, որոնք քաղաքական թողտվության արդյունքով են եղել, հիմա նկատում են»:

2017 թվականին  պետությունը շուրջ 225 մլրդ դրամի գնում է կատարել: Ու առկա խնդիրները համակարգային են: Տարիներ շարունակ մասնագետները բարձրաձայնում են  գնումներում ոլորտում առկա շահերի բախման մասին:

Եվ ահա,  2017թ. հոկտեմբերից 2018թ. մարտ ժամանակահատվածում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրականացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման խնդիրների ուսումնասիրություն:

Գնումներում հաղթած մասնակցած  93 կազմակերպություն բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ ընկերություններ են:

Back to top button