Սպորտ

Յուրա Մովսիսյանը վիրահատվել է

Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատության է ենթարկվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆուտբոլիստը:

«Շնորհակալություն, բժիշկ Մենդելբաումին: Վիրահատությունս շատ լավ է անցել և վերականգնումը սկսվում է հենց այսօրվանից: Դժվար մարտահրավերով 4 ամիս է սպասվում ինձ, բայց ամեն ինչ կանեմ 100%-ով պատրաստ լինելու համար», — գրել է Յուրա Մովսիսյանը:

Back to top button