ԿարևորՔաղաքական

Որ «համակարգը հեռանա». բողոքի ցույց Էջմիածնում (տեսանյութ)


Տարիներ շարունակ ժողովրդին կեղեքել են, հազարավոր մարդիկ լքել են Էջմիածինը, «Ռադիոլուրին» այսօր ասել է Արթուր Ասատրյանը (Դոն Պիպոն)։

Նա պնդում է, որ մարդիկ չեն բարձրաձայնել չարաշահումների մասին, քանի որ քաղաքային իշխանությունների հետեւում կանգնած են եղել պետական լծակներին տիրապետողները։

Ինչը նպաստեց, որ հիմա բողոքեն. «Ռադիոլուրի» դիտարկմանը նշեց, որ հեղափոխությունը նպաստեց, որ «համակարգը հեռանա»։ Արթուր Ասատրյանը պնդում է, որ քաղաքապետի թեկնածու լինելու հավակնություն չունի, քաղաքականությամբ էլ չի զբաղվել եւ չի զբաղվելու։

«Քաղաքապետ դառնալու համար պետք է քաղաքական ճանապարհ անցնել։ Ես այդ ճանապարհը չեմ անցել։ Կան մարդիկ, որ 25 տարի զբաղվեցին քաղաքականությամբ ու տեսանք ինչ եղավ։ Դուք՝ լրագրողներդ, եք վեր հանել Էջմիածնի խնդիրները, ես ձեզանից եմ իմացել, անօրինությունների մասին։

Հիմա պետական լծակներ չկան եւ նրանք (Էջմիածնի իշխանությունները. Խմբ.) պետք է հեռանան։

Back to top button