ԿարևորՍպորտ

Այսօր Ռուսաստանում կբացվի ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը

Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայանալիք Ռուսաստան-Սաուդյան Արաբիա հանդիպումով այսօր Ռուսաստանում կբացվի ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը: 11 քաղաքների 12 մարզադաշտերում կայանալիք մրցաշարին կմասնակցի 32 հավաքական:

Բացման արարողությունը տեղի կունենա մեկնարկային խաղից առաջ: Սպասվում է 17 երկրների ղեկավարների ներկայություն:

Արարողությանը տրիբունայից կհետեւի նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առաջնության պաշտոնական երգը կկատարեն Ուիլ Սմիթը, Նիկի Ջեմը, Էրա Իստրեֆին եւ Դիպլոն: Խաղերի հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 16:00-ին, 19:00-ին և 22:00-ին:

Հատված «Ռադիոլուր»-ի 18.00-ի եթերից

Back to top button