Մշակույթ

Հինը չմոռանալով՝ սեղծել ավելի լավը․ ինչպիսին կլինի ապագայի հայ թատրոնը

Օրվա մշակութային լրահոսում Ալիսա Գևորգյանն անդրադարձել է թատրոնին. ինչպիսի՞ թատրոն ունենք այսօր և ինչպիսին ենք պատկերացնում վաղվա հայ թատրոնը: Որն է լինելու ժամանակակից հայ թատրոնի դիմագիծը: Թատերական համայնքի ներկայացուցիչների տեսակետները՝ ռեպորտաժում։

 

Ինչպիսի թատրոն ունենք այսօր, հարցի պատասխանն, ըստ Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի, խիստ հարաբերական է։

«Անցյալի թատրոնն այսօր տեղ չունի, նոր ձևեր, մտածողություն է պետք հայ թատրոնին: Եթե չկա մտածողություն, ոչ մի լավ բան էլ չի ստղեծվի»,-ասում է Շահվերդյանը: Ապագայի հայ թատրոնի մասին ոչ թե երազում, այլ արդեն աշխատում են Խամաճիկների պետական թատրոնում:

Ինչպիսի թատրոն ունենք այսօր, հարցին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօերն Ռուբեն Բաբայանը պատասխանում է.«Տարբե՛ր թատրոններ ունենք այսօր, և դա լավ է»:

Վերոհիշյալ հարցերն ուղղում եմ նաև Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանին՝ փորձելով կորզել նաև Գյումրու թատրոնի վերջին շուրջ մեկ ու կես տարվա ընթացքում գրանցած աննախադեպ հաջողության գաղտնիքը: Երևանից ու հանրապետության տարբեր քաղաքներից Գյումրի շտապող հանդիսատես, լեփ-լեցուն դահլիճներ, հուզող ներկայացումներ։

«Ունենք լավ թատրոն, ուզում ենք այն ավելի լավը տեսնել ապագայում։ Կարեւորը, որ թատրոնը հետաքրքիր է հասարակության համար եւ հանդիսատեսի հոսք ունի։ Հանդիսատեսը ուզում է թատրոնը տեսնել ժամանակակից ռիթմերով ապրող, ժամանակի զարկերակը շոշափող եւ միշտ հետաքրքիր»։

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ վստահեցնում է. «Ունենք թատրոն, որն այսօր աշխատում է, կարելի է ասել՝ եռում է: Մեկ տարվա ընթացքում չորս առանջնախաղ ունենք և ոչ միայն…»։

Վարդան Մկրտչյանը թատերական հարնության այն ներկայացուցիչներից է, որը թատրոնի զարգացումն ու առաջընթացն անմիջականորեն պայմանավորում է թատրոնի մասին օրենքի ընդունմամբ: «Օրենք, որը կծառայի թատրոնին և ոչ թե անհատներին»,-ընդգծում է Մայր թատրոնի տնօրենը:

Back to top button