Հասարակություն

Արամ Հակոբյանը և Արզուման Հարությունյանը` ԱԱԾ տնօրենի տեղակալներ

Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Վրեժ Արզումանյանին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու և ծառայությունից արձակելու մասին:

Նախագահը երեքշաբթի օրը հրամանագրեր է ստորագրել Արզուման Հարությունյանին և Արամ Հակոբյանին ԱԱԾ տնօրենի տեղակալներ նշանակելու մասին՝ վարչապետի առաջարկությամբ:

Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Back to top button