Մշակույթ

Հունիսի 22-ից կմեկնարկի «Ֆրեսկո» 5-րդ միջազգային փառատոնը

2018 թվականի հունիսի 22-ից կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը: Հայաստանը 10 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե՛ Երևանի սրտում, թե՛ մարզերի պատմամշակութային վայրերում:

Ամեն տարի փառատոնը իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից հոգևորականների, արվեստագետների, կինոգործիչների և այլ մտավորականների: Այս տարի հազարից ավել հայտերից փառատոնում ընդգրկվել են 13 երկրներից 28 ֆիլմ, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող հյուրեր․

  • Յուրի Մեչիտով, լուսանկարիչ, Վրաստան՝ «Փարաջանովի և Թբիլիսի Ֆենոմենը» Փառաջանովի լուսանկարիչ և մտերիմ ընկերը կկիսի իր հուշերը կադրից դուրս։

 

  • Ղևոնդ Վարդապետի Հովհաննիսյան, (Հայ Երուսաղեմ) ՝ «Օրհնված Սուրբ Կրակը, որը չի ցուցադրվի TV – ով»։ Վարդապետը կներկայացնի իր հեղինակային ֆիլմը և կպատմի Երուսաղեմի այն իրողությունների մասին, որոնք չեն ցուցադրվում հեռուստատեսությամբ։

  • Դմիտրի Լիցով, հոգեթերապևտ, Ռիգա՝ «Ինչպես ապրել՝ ապրելով» ․Ինչպե՞ս ապրել ամբողջական, և ոչ թե թվացյալ կյանքով, այս և այլ կարևոր հարցերի պատասխաները կմտորենք լատվիացի հյուրի հետ։

  • Դմիտրի Բրիկման, լուսանկարիչ, լրագրող, Իսրայել՝ «Տեսնել մարդուն»․ այս արվեստագետի համար իր գործունեության գլխավոր նպատակն է նկատել և ճանաչել մարդուն։

  • Օնդրեյ Կոմենցկի, Չեխիա՝ «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն՝ Օնդրեյ Կամենցկին կներկայացնի ներառական մշակութային ծրագրերի կարևորությունը։

Փառատոնի շրջանակներում կկայանա «Հավատ․ հարց, թե պատասխան» խորագրով հանդիպում, խոսնակներ՝ Դմիտրի Բրիկման (Լուսանկարիչ- Թել Ավիվ) Ղևոնդ Վարդապետ (հոգևորական-Երուսաղեմ) և Դմիտրի Լիցով (հոգեթերապևտ-Ռիգա)։ Հանդիպումը ուղղված է բոլոր հավատացյալներին, անհավատներին, փնտրողներին, իմացողներին, կասկածողներին, մոլորվածներին և բոլոր ցանկացողներին։

  • Օլհա Վոզնա, Իտալիա՝ «Կրոնն այսօր» ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ, ով կներկայացնի փառատոնը և իր հեղինակային ֆիլմը։
  • Ջոն Էսկուդեր, ռեժիսոր, Իսպանիա՝ կներկայացնի իր հեղինակային ֆիլմը և կքնարկի վավերագարկան ֆիլմերում սոցիալական գործոնը։

Փառատոնի շրջանակներում կլինեն նաև հայ -իրանական մշակութային երկխոսության ծրագրեր՝ «Խաղաղության կամուրջ» և «Հետադարձ հայացք» խորագրերով։

 

Ֆիլմերի Մրցանակները շնորհվում են հետևյալ անվանակարգերում`

Լավագույն ուղերձ «Հավատ»
Լավագույն ուղերձ «Հույս»
Լավագույն ուղերձ «Սեր»
Լավագույն ուղերձ «Խաղաղություն»
Լավագույն ուղերձ «Քաջություն»
Լավագույն ուղերձ «Մարդասիրություն»
Լավագույն ուղերձ «Հայրենասրություն»

Միասին կարող ենք…

«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս սոցիալական հատուկ խմբերի հետ աշխատանքներին՝ հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց, մանկատան սաներին, ովքեր ոչ միայն մասնակից են բոլոր միջոցառումներին, այլ ակտիվորեն ներգրավված են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում: Փառատոնի մրցանակները հատուկ մասնագիտացված մանկատան սաների ձեռքերով:

Back to top button