ԿարևորՀասարակություն

Կորած երեխայի որոնողական աշխատանքներին միացել են 100-ավոր կամավորներ

Արդեն 5-րդ օրն է փնտրում են 14-ամյա Հայկ Հարությունյանին:

Նախորդ ամբողջ գիշեր որոնողական աշխատանքներ են կատարել կամավորական խմբերը, ոստիկաններն ու ԱԻՆ աշխատակիցները:

«Ռադիոլուրը» բացառիկ զրույց է ունեցել Հայկի եղբոր՝ Գոռի հետ։

Այս րոպեներին էլ շարունակում են որոնել Արարատի մարզի Այնթապ գյուղի 14-ամյա բնակիչ Հայկ Հարությունյանին։ Հունիսի 8-ին, ժամը 17։00-ի սահմաններում դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Արդեն 5-րդ օրն է ոստիկանները, ԱԻՆ աշխատակիցները, մի շարք կամավորներ ամեն տեղ որոնում են Հայկին:

Կամավոր որոնողական աշխատանքներ կատարող խմբի համակարգող Արուսիկ Մկրտչյանը «Ռադիոլուր»-ին է փոխանցում վերջին տեղեկությունները:

Ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը և ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը վստահեցնում են՝ իրենց ամբողջ ուժը ներդրել են հնարավորինս կարճ ժամանակում երեխային գտնելու համար:

14-ամյա Հայկն ունի աուտիզմ, ինչն էլ ամենամտահոգիչն է, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց Հայկի ավագ եղբարը՝ Գոռ Հարությունյանը:

Ի՞նչ է սիրում Հայկը, ինչպե՞ս է տանից դուրս եկել և ի՞նչ հոգեվիճակ է ունեցել վերջին շրջանում. պատմում է եղբայրը:

«Զարման» կենտրոնի հոգեբան Թամարա Շամհարյանը տալիս է անհրաժեշտ առաջին խորհորդները. ի՞նչ անել և ինչպե՞ս մոտենալ Հայկին հանդիպելու դեպքում: Հիվանդությունն իր նրբություններն ունի:

Արդեն 5-րդ օրը շարունակվող որոնողական աշխատանքները դեռ ապարդյուն են, Հայկ Հարությունյանին գտնել չի հաջողվել:

Back to top button