ԿարևորՔաղաքական

Արցախի կայունությունը վեր է ամեն ինչից. ՀՀ նախագահ

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ժամը 17-ին հանրահավաք էր հրավիրված: Նախաձեռնությունը Ազգային Վերածնունդ կուսակցությանն էր, որը Արցախի խորհրդարանում ներկայացված է մեկ պատգամավորով:

Հանարահավաքի ընթացքում կուսակցությունն ու այլ նախաձեռնող խմբեր պատրաստվում էին ներկայացնել ներքաղաքական խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետները:

Այս պահին Վերածննդի հրապարակը փակ է ոստիկանության կողմից: Հանրահավաքը տեղափոխվել է այլ վայր:

Ցուցարարները այս պահին հավաքը փորձում են կազմակերպել Նելսոն Ստեփանյանի անվան պուրակում, այդ առաջարկը նրանք ստացել են Ոստիկանությունից:

Ասեմ որ Ազգային վերածունդը հանրահավաքի հրավերը հղել էր սոցիալական ցանցերով եւ քաղաքային իշխանություները դրա մասին տեղյակ չէին պահվել:

Հանուն ճշմարտության նշեմ, որ հունիսի առաջին օրերին Արցախի մայրաքաղաքում տեղի ունեցած հավաքները ինքնաբուխ էին եւ առանց որեւէ արտոնության:

Այսօր սակայն քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանրահավաքից ժամեր առաջ քաղաքապետարան հրավիրեց Ազգային Վերածնունդ կուսակցության ներկայացուցիչներին:

Կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ավագանու արտահերթ նիստում նշեց, որ քաղքապետարանին տեղյակ չեն պահել, քանի որ իրենց նախորդ բոլոր դիմումները մերժվել են, փոխարենը տեղեկացրել են ԱՀ նոր ոստիկանապետին եւ քաղաքային վարչության պետին: Սահմադրությունը քաղքացիներին իրավունք է վերապահել հանրահավաքներ անցկացնել, եւ որևէ օրենսդրական արգելք չկա:

Քաղաքապետարանը սակայն հենց նույն նիստի ընթացքում որոշում ընդունեց «Ստեփանակերտ քաղաքում հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմանների կարգն ու պայմանները հաստատելու մասին,որով Ստեփանակերտ քաղաքում արգելվում է հավաքներ անցկացնել Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերի, դատարանների, ուսումնական և բժշկական հաստատությունների հարակից տարածքներում, ինչպես նաև արգելվում է հավաքների ընթացքում փակել Ստեփանակերտ քաղաքի ռազմավարական նշանակության փողոցները:

Քաղաքապետրաաի ավագանու նիստին հրավիրրված Ազգային Վերածունդ կուսակցության ներկայացուցիչները սակայն հայտարարեցին, որ հանրահավաքը կկայանա նախապես հայտարարված տեղում եւ ժամին:

Ոստիկանությունը սակայն առաջնորդվելով քաղաքապետարանի վերոհիշյալ որաշմամբ ժամը 15ից հետո փակեց Վերածննդի հրապարակը՝ ցուցարաններին իրազեկելով, որ իրենք կարող են հավաքն անցկացնել Նելսոն Ստեփանայանի անվան պուրակում, որը հանրային վայր լինելով հանդերձ այնքան էլ հրապարակային չէ՝ հատկապես քաղաքական ակցիաների համար:

Այս առաջարկը ցույցի կազմակերպիչները սկզբում չընդունեցին եւ պատրաստվում էին հավաքն անցկացնել Վերածննդի հրապարակի հարեւանությամբ՝ Ստեփան Շահումայնի անվան պուրակում: Այդտեղ սակայն անջատվեցին ինտեռնետ կապը եւ էլեկտրականությունը:տեղում խորհրդակցելուց հետո, որոշվեց այնուամենայնիվ ընդունել ոստիկանության առաջարկը եւ հավաքը տեղափոխել Նելսոն Ստեփայանի անվան քաղաքային պուրակ: Այս պահին այդտեղ հավաքված է ավելի քան հարյուր մարդ:

Կազմակերպիչները փորձում են հավաքի անցկացման տեխնիկական կողմն ապահովել ,լուծել էլեկտրականության եւ բարձրախոսների հարցը: Ազգային Վերածնունդ կուսակցության նախագահը, ով նախապես ասել էր որ չարտոնված ահվաքի պատասխանատվությունը ստաձնում է իր կուսակցությունը, այս ամենից հետո ասաց, որ պատասխանատվությունն ընկնում է նախագահականի վրա:

Լրացնեմ նաեւ, որ այսօր քննարկումներ են տեղի ունեցաել Ազգային ժողովում, դրանց մասակցել են քաղաքական ուժերի ներկայացուցիչերը: Ելույթ ունեցողներից շատերի կարծիքով Արցախի ներքաղաքական կայնքում ստեղծված իրավիճակը իշխանության բոլոր օղակների անգործության հետեւանքն է:

Այսօր Արցախ էժամանել նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, լրագորղների հետ հանդիպմանը նա ասել է, որ իր պարտքն է համարում այսօր լինել Արցախում՝ որևէ ձևով ցանկություն չունենալով խառնվել Արցախի ներքաղաքական կյանքին:

Նախագահը հույս է հայտնել, որ առկա խնդիրները կլուծվեն հնարավորինս արագ, որովհետև Արցախի կայունությունը վեր է ամեն ինչից:

Back to top button