Տնտեսական

Արտենին ցանկանում է դուրս գալ խոշորացված համայնքից

Վերջերս Արտենի համայնքի բնակիչները դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին խոշորացված Արագածավան համայնքի կազմից դուրս գալու վերաբերյալ: Գյուղացիները պնդում են, որ իրենց բարգավաճող համայնքը հիմա անտեսված է և չեն կարողանում լուծել ամենահասարակ խնդիրները:

Համայնքների խոշորացումն արդյունավետ, թե անարդյունավետ է միավորված այն համայնքների համար, որոնք չեն համարվում համայնքային կենտրոններ: Հարցն անհանգստացնում է Արագածոտնի մարզի Արտենի համայնքին, որը նախորդ տարի նոյեմբերի 5-ին միավորվել է Արագածավան համայնքի փնջում:  Արտենցիները դժգոհում են անտեսվածությունից,  համայնքային բյուջեից  նույնիսկ նվազագույն  միջոցներ չեն տրամադրվում գյուղում ձևավորված ավանդույթները շարունակելու համար: Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի կազմից դուրս գալու նպատակով Արտենի համայնքի բնակիչները մոտ 2 շաբաթ առաջ դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դիմումում ներկայացված է, մեջբերում եմ. ,, 3660 բնակչով  զարգացած ենթակառուցվածքներ ունեցող, սոցիալ-մշակութային հին ավանդույթներ ունեցող  գյուղը չպետք է կախված լինի այլոց ցանկությունից,,:

Դիմումի տակ ստորագրել է 600 բնակիչ:  Արտենիի բնակիչ Հայկ Սահարյանը հաջորդաբար թվարկեց մի շարք խնդիրներ, որոնք ծառացել են գյուղացիների ուսերին: Ամենակրևորը հակակարկտային կայանների գործարկման խնդիրն է: Արտենիում տեղադրված հակակարկտային կայանները հաճախ կապի ընդհատման պատճառով չեն կարողանում կրակել, և գյուղատնտեսությունը կարկուտից պաշտպանելու նպատակով Հայկ Սահարյանը,  կառույցի թույլտվությամբ, 2 ,,Զենիթ,, կայանը  գործարկում է մեխանիկական եղանակով: Հակակրկտային կայանքները ներկայում էլ լիցքավորված չեն: Մի քանի օր առաջ  կարկուտը դարձյալ վնասել է Արտենիի այգիները:  Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը արտենցիներին կոչ է արել սեփական միջոցներոց լիցքավորել, ճիշտ այնպես, ինչպես արագածցիներն են անում:


Ստորագրահավաք կազմակերպած Արտենիի ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբի անդամները դժգոհում են  երիտասարդական  նախաձեռնություններն անտեսելուց,  որոնք հատկապես վերջին տարիներին նոր մշակույթ են ձևավորել գյուղում: Արազ Զատիկյանն ասաց, որ հիմա որևէ միջոցառում չեն կազմակերպում, քանի որ չունեն գյուղապետի աջակցությունը:

Հայկ Սահարյանը բարձրաձայնեց անցած տարվա կարկտահարության վնասների դեմ փոխհատուցման ծախսերի մասին, որից տեղյակ չէ գյուղացին: Խնդրի քննարկմանը մասնակցել է գյուղփոխնախարար Աշոտ Հարությունյանը, իսկ  համայնքի ղեկավարը չի մասնակցել:

Առանձնացման հայտ ներկայացրած Արտենի համայնքի բարձրացրած խնդրին ռադիոլուրի հետ զրույցում անդրադարձել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:


,, Առանձնացման հայտ ներկայացրած համայնքը պետք է ցույց տա տնտեսական այնպիսի ցուցանիշներ, որը թույլ կտա, որ համայնքի բնակիչները չարտագաղթեն երկրից, որը հնարավոություն կտա համայնքի բնականոն կյանքը կազմակերպել, պիտի համատեղ հասկանանք, թե որքանով է դա իրենց համար շահեկան, որքանով է բխում համայնքի շահերից: Ամեն ինչ քննարկելի է ու մենք բոլորի հետ կունենաք այդ զրույցը: Մենք պիտի ամեն ինչ անենք, որ ոչ մի համայնք անտեսված չլինի և համայնքի բնաչի ձայնը լսելի լինի ավագանու միջոցով: Համայնքպատեը պիտւի հանդիսանա իրենց իրավունքների պաշտպանը և ոչ թե աշխատավարձ ստացող, համայնքի հաշվին գնված  ,,ՋԻՓ,,-եր շահագործող ինչ-որ մարդ,, — ասաց Սուրեն Պապիկյանը:


Ամռան ընթացքում նախարարն այցելելու է խոշարացված համայնքներ և տեսնելու արդյունավետությունը:

Այս տարի նախատեսվել է համայնքների խոշորացման գործընթացի շարունակություն, որը հնարավոր է  ԱԺ-ի նոր ընտրություններից հետո:

Back to top button