Քաղաքական

36 կողմ, 17 դեմ․ Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց ՍԴ դատարանի դատավոր

ՍԴ անդամի միակ թեկնածու առաջադրված Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր. ներկայացնելով Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկության արդյունքները՝ հայտարարեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:

Ըստ նրա, քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել է 54-ը: Անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ, կողմ՝ 36, դեմ՝ 17:

«Այսպիսով ՍԴ դատարանի դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը չի ընտրվել»,-ասաց նա:

Back to top button