Քաղաքական

ԱԺ-ում ՍԴ դատավոր են ընտրում

Ազգային ժողովում մեկնարկեց Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար փակ ընտրությունը: Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջարկվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի թեկնածությունը:

Մինչ քվեարկությունը ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը:

ՍԴ անդամի թեկնածությունը խորհրդարանում պետք է հաստատվի 3/5 ձայների հարաբերակցությամբ, այսինքն՝ անհրաժեշտ է 63 կողմ ձայն:

Back to top button