Քաղաքական

Հայաստանը ողջունում է ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը

Հայաստանը ողջունում է Սինգապուրում ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հունիսի 12-ի պատմական հանդիպումը, Ֆեյսբուքում գրել է արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Երեկ Սինգապուրում կայացած հանդիպման արդյունքում Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ունը կնքել են հռչակագիր, ըստ որի Վաշինգտոնն ու Փհենյանն աշխատելու են հարատև և կայուն խաղաղություն հաստատելու և Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու ուղղությամբ:

Back to top button