ԿարևորՔաղաքական

Ժիրայր Սեֆիլյանն ու Գեւորգ Սաֆարյանն ազատ արձակվեցին (լուսանկարներ)

Քիչ առաջ դատարանն ազատ արձակեց Ժիրայր Սեֆիլյանին եւ Գեւորգ Սաֆարյանին:

Վերաքննիչ քրեական դատարանում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստում հրապարակվեց նրանց պաշտպանների բողոքների վերաբերյալ որոշումը:

Դատարանի որոշմամբ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանի  միջնորդությունը բավարարվեց և խափանման միջոց կալանավորումը փոխվեց ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությամբ:

Սեֆիլյանը վերաքննիչ դատարան էր դիմել արդարացման պահանջով:

Դատավորը հայտարարեց, որ երաշխավորներից յուրաքանչյուրի կողմից 500 հազարական դրամ վճարելուց հետո Ժիրայր Սեֆլյանին կազատեն կալանքից:

Ժ. Սեֆիլյանը դատապարտվել է 10.5 տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու, փոխադրելու, ռազմավարական նշանակության շենք-շինություններ՝ հեռուստաաշտարակ և զորամաս զավթելու փորձի համար:

Դատարանի որոշմամբ Գևորգ Սաֆարյանը նույնպես ազատվեց կալանքից: Նրա նկատմամբ ընտրվեց ստորագրությամբ չհեռանալը:

Գեւորգ Սաֆարյանը կալանավորվել էր 2016 թվականի հուվարի 3-ին:  Դեկտեմբերի 31-ի գիշերը Սաֆարյանը և այլ ակտիվիստներ փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչն ավարտվել էր ոստիկանների հետ բախմամբ: Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Դատարանի որոշմամբ, գործով անցնող մյուս ամբաստանյալներ նույնպես ազատ կարձակվեն՝  չհեռանալու մասին ստորագրությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button