Տնտեսական

«Լիդիանը» հերքում է Հայաստանի դեմ 2 մլրդ դոլարի դատական հայց պատրաստելու մասին լուրը

«Լիդիան Արմենիա»  ընկերությունը հերքում է այն լուրերը, թե պատրաստվում է հայեց ներկայացնել Լոնդոնի արբիտրաժային դատարան՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով 2 մլրդ դոլար։

«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության փոխտնօրեն Արմեն Ստեփանյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: Դա պրիմիտիվ ապատեղեկատվություն է: «Մեզանից լավ եք տեղյակ՝ մեր շուրջ ինչ խոսակցություններ կան։ Սա պարզապես շատ  պրիմիտիվ ապատեղեկատվություն է, որն իրականության հետ ընդհանրապես կապ չունիմ»,- ասել է նա։

Ըստ հրապարակումների՝ «Լիդիանի» հայցի հիմքում ընկած է այն հիմնավորումը, որ իշխանությունը չի կարողանում ապահովել աշխատանքի համար ընդունելի պայմաններ, որի պատճառով ընկերությունը միլիոնավոր դոլարների վնասներ է կրում:

Back to top button