Հասարակություն

Գրիգորի Հայրապետովը` Պետական պահպանության ծառայության պետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Հրաչյա Հարությունյանին ազատել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Հրաչյա Հարությունյանին ազատել ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»,– ասվում է հրամանագրում:

ՀՀ նախագահը մեկ այլ հրամանագրով նույն պաշտոնում նշանակել է Գրիգորի Հայրապետովին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.

Գրիգորի Հայրապետովին նշանակել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ»,– ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում:

Back to top button