ԿարևորՀասարակություն

Ռեստորանների աղմուկը շարունակում է խանգարել բնակիչներին

Հաճախ ենք հանդիպում այնպիսի դեպքերի, երբ քաղաքացիները դժգոհում են ռեստորանների և գիշերային ակումբների բարձր երաժշտությունից և աղմկոտ հարևաններից հատկապես շենքերում:

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում, որտեղ ռեստորանային համալիրներ են գործում, բնակիչները անգամ ամռան շոգ օրերին նախընտրում են պատուհանները փակ պահել, քան մաքուր օդ շնչել բարձր երաժշտության զուգորդմամբ:

Բնակիչներն իհարկե դիմում են պատկան մարմիններին, բայց թե որքանով են նրանք արձագանքում, կախված է բնակչի համառությունից և արձագանքող կողմի օպերատիվությունից:

Նարինե Մկրտչյանը մեկ անգամ չէ, որ դիմել է պատկան մարմիններին նույն բողոքով. իրեն բնակարանից ընդամենը հիսուն մետր հեռավորության վրա գործում է «Վարդանանք» ռեստորանը, որը բնակիչների համար վերածվել է իսկական մղձավանջի: Սկզբում ռեստորանը հարսանքավոր այցելուներ ունենում էր միայն շաբաթ օրերին, եւ դրա գոյությունը բնակիչներն առանձնապես չէին նկատում: Հետո հայկական ավանդական հարսանիքների պահանջարկն աճեց, եւ «Վարդանանքի» մղձավանջը բնակիչների համար դարձավ ամենօրյա: Դեռ տարիներ առաջ դիմելով Երևանի քաղաքապետին Նարինե Մկրտչյանին հաջողվեց գոնե երկու շաբաթվա խաղաղ կյանք ապահովել իր և հարևանների համար: Աստիճանաբար, սակայն, բողոքների ազդեցությունը նվազեց, «Վարդանանքը» շարունակեց դղրդալ նույն ուժգնությամբ:
ձայն

Ավելի ուշ՝ ոստիկանությունից նամակ է ստանում, որ այս ռեստորանը վարչական իրավախախտման պատճառով ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Վերջին մի քանի օրերի ընթացքում Նարինե Մկրտչյանն իր տանը ընդունել է ոստիկանների, թաղապետարանի աշխատակիցների։ Ասել են՝ ռեստորանի սեփականատերն զգուշացվել է, նրանից գրավոր պարտավորություն են վերցրել։ ՄԻՊ-ի գրասենյակից էլ եկել են աղմուկի մակարդակը չափելու:

Խնդիրը, ի դեպ, միայն այս թաղամասում չէ։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում, որտեղ ռեստորանային համալիրներ են գործում, բնակիչները անգամ ամռան շոգ օրերին նախընտրում են պատուհանները փակ պահել, քան մաքուր օդ շնչել բարձր երաժշտության զուգորդմամբ: Նմանատիպ բողոքներ շատ հաճախ ստանում է նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը և դարձյալ դիմում պատկան մարմիններին:

Պարզաբանում ստանալու համար մենք ևս դիմեցինք Երևանի քաղաքապետարան և ոստիկանություն: Ոստիկանության պատասխանը հետևյալն էր.

Ոստիկանությունը կրկին պարզաբանում է, որ լռությունը խախտելը, այսինքն` գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ը) բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը` առաջացնում են նախազգուշացում, իսկ կրկին կատարելու դեպքում՝ տուգանքի նշանակում:

Իսկ քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ խնդրին ծանոթ են, բայց այն իրենց իրավասությունների սահմաններում չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button