Հասարակություն

ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր հրամանատար է նշանակվել

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Աբրահամյանին ազատել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արմեն Աբրամանյանի ազատել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»,– ասվում է նախագահի հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակել Վաղինակ Սարգսյանին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Վաղինակ Սարգսյանին նշանակել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»,– ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում:

Back to top button