ԿարևորՀասարակություն

ԱԺ-ն քննարկում է ՍԴ անդամի պաշտոնում Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը

Հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինը կընտրի սահմանադրական դատարանի նոր դատավորի: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից այս պաշտոնում առաջադրվել է վճռաբեկ դատարանի քրեական պալատանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:

ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը հանդես եկավ դատավորի թեկնածու, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:

«Իմ թեկնածության ընտրությունը հնարավորություն է տալիս շարունակել իմ ներդրումը արդարադատության մեջ, տվյալ դեպքում՝ սահմանադրական արդարադատության իրականացման բարդ և պատասխանատու գործում, նպաստել Սահմանադրության գերակայությանը, շարունակել ծառայել մեր ժողովրդին և ՀՀ-ին»,-ասաց նա:

Ելիզավետա Դանիելյանը նշեց, որ իր համոզմամբ՝ ՀՀ-ում ծառացած մարտահրավերներից առաջնային է արդարադատության հաստատումը հասարակությունում:

Ելիզավետա Դանիելյանը շուրջ 10 տարի եղել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, իսկ 2009 թվականին նշանակվել է վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր: Նա շուրջ 15 տարի դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:

Back to top button