Քաղաքական

Համանախագահների այցը Հայաստան կլինի ճանաչողական. ադրբեջանագետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Մոսկվա, միևնույն ժամանակ վաղը Հայաստան են ժամանում ԵԱՀԿ միջնորդները: Ինչ է սպասվում այս ընթացքում:

Վաղը Հայաստան են ժամանում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները: Սա նրանց առաջին այցն է մեր երկիր՝ Հայասատնում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո: Այլևս նոր իրողության պայմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարում է ղարաբաղյան խնդրով ընթացող բանակցություններում Արցախի մասնակցության կարևորության մասին, ինչը լարվածության առիթ է տվել հակառակորդին, նրանք միջազգային հանրությանը փորձում են ներկայացնել, թե վարչապետի հայտարարությունը ապակառուցողական է:

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ համանախագահների այցը կլինի ճանաչողական:

«Միջնորդներն ուզում են տեսնել, թե ինչ տրամադրություններ են Հայաստանում»:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների այցը նպատակ ունի որոշ բաներ հստակեցնելու, քանի որ շատ բան է փոխվել:

Նրա կարծիքով այսօր առաջնահերթ է լարվածության թուլացման հարցը, քանի որ կուտակումներ են սահմանագոտում:

Այլ են սպասելիքները վարաչապետ Նիկլոլ Փաշինյանի Մոսկվա այցից: Նա թեև այցելում է  Ֆուտբոլի աշխարհի խաղերը դիտելու նպատակով, սակայն ինչպես փաստեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախատեսվում է նաև Փաշինյան-Պուտին հանդիպում:

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ Սոչիում կայացած այսպես ասած ծանոթացումից հետո այսօր արդեն նրանց հանդիպումը կլինի գործնական բնույթի:

Հանդիպումների օրակարգում կլինի բնականաբար նաև Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպման հարցը, ասում են զրուցակիցներս:

Back to top button