Քաղաքական

Լեհ-հայկական պատգամավորական խմբի պատվիրակությունը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հայաստան ժամանած Լեհաստանի Հանրապետության խորհրդարանի լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավար Թադեուժ Վոժնիակի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Վահան Հարությունյանի եւ բարեկամական խմբի անդամ Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ հունիսի 11-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:


Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները: Նրանք գրառում են կատարել Հուշամատյանում:

Back to top button