ԿարևորՔաղաքական

Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքում է սիրահայերի Վրաստան չթույլատրելու դեպքերին

Վրաստանի ԱԳՆ-ից Ռադիոլուրին հայտնում են, որ թեև պաշտոնական Թբիլիսին դիվանագիտական հարաբերությունները կասեցրել է Դամասկոսի հետ, սակայն հյուպատոսական ծառայությունները մատուցվում են նախկինի նման։

Տեղեկացնենք՝ Ռադիոլուրը Վրաստանի ԱԳՆ-ին է դիմել Հայաստանում հաստատված մի խումբ սիրիահայերի բողոքի հետքերով․ վերջիններս նշում են, որ այս օրերին չեն կարողանում մուտք գործել Վրաստան։

Վրաստանի իշխանությունների լարված հարաբերությունները Սիրիայի հետ կապված են, այն բանի հետ, որ Դամասկոսը պաշտոնապես ընդունել է Հարավային Օսիայի անկախությունը, որից հետո պաշտոնական Թբիլիսին հայտարարություն է տարածել Դամասկոսի հետ դիվանագիտական  հարաբերությունները խզելու վերաբերյալ:

Back to top button