Քաղաքական

Ինչու հայկական կողմը չի հերքում ադրբեջանական ապատեղեկատվությունը


Վերջին օրերին ադրբեջանական մամուլում հրապարակվեցին տեղեկություններ, թե Նախիջեւանի տարածքում 11 հազար հեկտար տարածք են հետ վերցրել եւ վերահսկում են Երեւան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը:

Սրան անդրադարձել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ այն համարելով ապատեղեկատվություն: Երեկ էլ Հայաստան-Նախիջևան սահմանային դիրքեր են այցելել ռազմական-քաղաքական փորձագետներ, բլոգերներ, լրագրողներ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան-ի ու ՀՀ ԶՈՒ սպաների ուղեկցությամբ՝ տեղում ստուգելու ադրբեջանական քարոզչամիջոցներով շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունը:

Չնայած ականատեսները նույնպես վկայել են, որ ադրբեջանական քարոզչամեքենայի տարածածն ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը, այդուհանդերձ, Նախիջեւանում կատարվող իրադարձությունները հայաստանյան հասարակական շարունակում համարում են մտահոգիչ:

 

Ադրբեջանական լրատվամիջոցները կոնկրետ փաստեր են գրել: Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն ասաց, թե զարմանում է, որ ամեն անգամ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Նախիջեւանի սահմանի հետ կապված անհանգստության կարիք չկա:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նկատեց, որ այս փուլը ԼՂ բանակցությունների հարցում անորոշ է, այն կանգ է առել, ըստ էության, իսկ դա հղի է հնարավոր պատերազմական գործողություններով:

Ի դեպ, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները համարել է ապատեղեկատվություն: Ավելին, Երեկ էլ Հայաստան-Նախիջևան սահմանային դիրքեր են այցելել ռազմական-քաղաքական փորձագետներ, բլոգերներ, լրագրողներ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ու ՀՀ ԶՈՒ սպաների ուղեկցությամբ՝ տեղում ստուգելու ադրբեջանական քարոզչամիջոցներով շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունը:

Այդուհանդերձ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոսքով, դրությունն, իրոք, տագնապ է առաջացնում: Նա ասաց, որ Նախիջեւանում տեղի ունեցող իրադարձությունների մասին արդեն կես տարի է, ինչ բարձրաձայնում են: Ըստ նրա՝ Նախիջեւանում տեղի ունեցողը նեոօսմանիզմի քաղաքականության դրսեւորումներից մեկն է.

«Եթե Ալիեւը խոսում է Երեւանը գրավելու մասին, դա ոչ զառանցանք է, ոչ էլ, այսպես ասած, ցնդաբանություն, այլ մեծ քաղաքականության ֆրագմենտներից մեկն է: Մենք չենք կարող դա ուշադրության չարժանացնել եւ ասել, որ վտանգ չի սպառնում»:

Նման իրավիճակում թե՛ դեսպան Արման Նավասարդյանը, թե՛ Արամ Սարգսյանը կարծում են, որ ժամանակը չէ Արցախում հասարակական ընդվզումների համար: Արման Նավասարդյանն էլ պատկերավորեց.

«Ես կարծում եմ, դա հիշեցնում է ուղտի պարը կամուրջի վրա: Բոլորովին դրա ժամանակը չէ»:

Արման Նավասարդյանը նկատեց, որ դրսից ամեն ինչ արվում է այսօրվա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը խանգարելու համար եւ պետք չէ դրա վրա ներսից ինչ-որ բաներ ավելացնելու: Դա, ինձ թվում է, ոչ մի շրջանակների մեջ չի տեղավորվում եւ ժամանակն է սթափ քաղաքականություն վարելու այդ հարցերի շուրջը՝ եզրափակեց Արման Նավասարդյանը:

Back to top button