Հասարակություն

Դավիթ Փախչանյանը` պաշտպանության փոխնախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ, այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Դավիթ Փախչանյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ։

Back to top button