Տնտեսական

Ինչպես ավելի արդյունավետ դարձնել պետական կառավարման համակարգը


«Ես կարծում եմ, որ մեր ծախսերը լավանալու տեղ շատ ունեն»,- այսօր «Ներքին աուդիտի ոլորտում գործող մասնագետների միության» հերթական 47-րդ նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նաև հավելել է, որ դա չի նշանակում՝ անարդյունավետ են ծախսերը: Նախարարի խոսքով, ծախսերի արդյունավետությունը մեկ ցուցանիշով հնարավոր չէ կարգավորել:

«Կան ծախսեր, որոնք արվում են բարձր արդյունավետությամբ, կան ծախսեր՝ քիչ արդյունավետությամբ,որոնք բարելավելու տեղ ունեն, մեկ սանրով չեք կարող սանրել ծախսերը»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով, ծախսերի արդյունավետության համար աշխարհը գտել է ելքը՝ ներդնել ծրագրավորած բյուջետավորման ինտիտուտը, որին նախատեսվում է անցում կատարել 2019 թվականից:

Ծաղկաձորում են հավաքվել աշխարհի 26 երկրի ներկայացուցիր ու փրոձում են հասկանալ ինչպես ավելի արդյունավետ դարձնել պետական կառավարման համակարգը: ՀԲ կենտրոնական Ասիայի ֆինանսական կառավարման ղեկավար Արման Վաթյանի խոսքով՝ գրեթե բոլոր երկրներն ունեն միանման խնդիրներ:

Որպես օրինակ նա նշել է՝ «Գումարը ծախսվում է ըստ ծրագրերի, սակայն, գնահատականը՝ որքանո՞ վ է այն արդյունավետ ծախսվում, բաց է»:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button