ԿարևորՔաղաքական

Ն. Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էնգելին ԵԽ-ում Հայաստանին հուզող հարցերը բարձրացնելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին, հայտնում են  ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը բարձր է գնահատել Ֆրանկ Էնգելի հայանպաստ գործունեությունը և շնորհակալություն հայտնել նրան Հայաստանին ու հայ ժողովրդին հուզող հարցերը Եվրախորհրդարանում պարբերաբար բարձրացնելու, ինչպես նաև Արցախի ժողովրդի արդարացի պայքարը միջազգային հարթակներում օբյեկտիվ կերպով ներկայացնելու համար:
Ֆրանկ Էնգելը շնորհակալություն է հայտնել վարչապետին իր գործունեությունը բարձր գնահատելու համար և վստահեցրել, որ շարունակելու է ակտիվ համագործակցությունը հայ գործընկերների հետ, այդ թվում` Արցախի հարցում:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը վերաբերող հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Ցուցադրել ավելի
Back to top button