Հասարակություն

Աչաջուրցիները՝ երազանքի ճանապարհին սպասելով


Տավուշի մարզի Իջևանի տարածարջանի Աչաջուր համայնքից երեք կիլոմետր հեռավորության վրա է գտնվում 13-րդ դարի հրաշալի վանական համալիրը՝ Մակարավանքը: Տեղացիները համոզված են՝ եթե վանք տանող ճանապարհը վերանորոգվի, ոչ զբոսաշրջիկների պակաս կունենան, ոչ էլ աշխատատեղերի:

Քանի դեռ չկա երազանքի ճանապարհը, Աչաջուրի բնակիչների զգալի մասն ընտանիքի ապրուստը շարունակում  է հոգալ արտագնա աշխատանքով:

Սակայն  թավշյա հեղափոխությունից հետո այստեղ որոշակի աշխուժություն է նկատվում: Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ Իջևանի տարածաշրջանի համայնքներ կատարած այցի ընթացքում Ռադիոլուրն է պարզել աչաջուրցիների հետ զրույցում։

Տավուշի մարզ,  Իջևանի տարածաշրջան,  Աչաջուր համայնք. համայնքի խնդիրներին առնչող ավանադաբար տրվող հարցերը շրջանցելով գյուղամիջում հավաքված տղամարդկանցից նախ փորձում ենք ճշտել՝ ինչո՞վ, կամ ինչ նշանավոր դեմքերով է հայտնի Տավուշի մարզի Աչաջուր համայնքը։


Թեև ոչ Աչաջուրի, բայց տարածաշրջանի ամենանշանավոր դեպքն այս պահին հենց վերջինն է՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի հետ էլ տեղացիները հույսով, հավատով պայմանվորում են իրենց բազմաթիվ խնդիրների լուծումը: Առաջին հորիզոնականում, իհարկե, աշխատատեղերի բացակայությունն է։


5000 բնակիչ ունցեղ Աչաջուրից սեզոնին 800-1000 տղամարդ արտագնա աշխատանքի է մեկնում՝ հիմնականում դեպի Ռուսաստան: Համայնքի 6000 հեկտար վարելահողերի  ընդամենը 10 տոկոսն է մշակվում: «Գյուղատնտեսությամբ զբաղվելն այստեղ եկամտաբեր չէ, ջուր չունենք»,-համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանն է պարզաբանում


Աչաջուրից երեք կիլոմետր հեռավորության վրա Մակարավանք վանական համալիրն է: «Եթե վանք տարող ճանապարհը կառուցվի տուրիզմը կզարգանա, Աչաջուրը զբոսաշրջային կենտրոն կդառնա»,- համոզված է համայնքապետարանի աշխատակից Յուրի Միրզոյանը:


Մինչ հայկական պետության ռազմավարական ծրագիրը հասնի Աչաջուր, Ռուսաստանում հաջողակ բիզնեսմեն դարձած աչաջուրցիները հայրենի գյուղում  արդեն որոշակի աշխուժություն են մտցրել: Համայնքում կառուցվող հարսանյաց սրահը առաջին ներդրումային ծրագրերից է: Ծնունդով աչաջուրցի, ԱԺ նախկին պատգամավոր  Խաչատուր Քոքոբելյանին էլ այստեղ հայտուկ շնորհակալություն են հայտնում։


Հայկական պետության ռազմավարական ծրագրից ու ռուսաստանյան ներդրումներից զատ, Աչաջուրի զարգացման հիմքում տեղացի Յուրի Միրզոյանը նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանից մնացած, ինչպես ինքն է ասում, մի պարզ ճշմարտություն է կարևում։


Կուլտուրա սովորելով, թե հայկական պետության ռազմավարական ծրագրով, թե հրեաների փորձը խորապես ուսումնասիրելով, Աչաջուրը որոշել է զարգանալ ու զարգացման ճանապարհին է:

Ցուցադրել ավելի
Back to top button