Քաղաքական

ՏԻՄ ընտրություններ. ովքե՞ր են համայնքապետ ընտրվել

Երեկ ՏԻՄ ընտրություններ են անցկացվել ՀՀ մարզերի մի շարք համայնքներում, որտեղ հիմնականում ընտրվել են անկուսակցականները, բայց անցել է նաև մեկ Հանրապետական:

 

Հանդարտ, հանգիստ և ոչ կարևոր.  այս կերպ է բնութագրում երեկ հանրապետության 18 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները «Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ նախագահը:

Թեեւ քաղաքական ուժերն ակտիվ չեն եղել այս ընտրություններում, սակայն մասնակցությունը, կարող ենք ասել, միջինից բարձր է եղել։ ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանն ասում է՝ այն կազմակել է 54 տոկոս:

Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում 9 անկուսակցական թեկնածուներից 6- ը վերընտրվել են ըստ ներկայացված արդյունքերի, ընտրվել են նաեւ 1 ՀՀԿ- ական եւ 2 ԲՀԿ- ական թեկնածուներ։ Հիմնական թեկնածուներն այս անգամ ինքնաառաջադրվածներն են։ «Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ նախագահ Վահան Մովսիսյանն այս պատկերը բացատրում է ապագայում սպասվող որոշ գործընթացներով ՝ մասնավորապես՝  համայնքների խոշորացմամբ:

Նրա կարծիքով՝ այս տարի ներքաղաքական գործընթացներով պայմանավորված ամենայն հավանականությամբ  համայնքների խոշորացում չի լինի։  Ամեն դեպքում՝ ՏԻՄ այս ընտրություններով ձեւավորված տեղական իշխանությունները որքան էլ ժամանակավոր լինեն՝ համայնքերի խոշորացման գործընթացով պայմանավորված, ամեն դեպքում հնարավորություն են  համայնքապետերի համար ցույց տալու իրենց աշխատանքը։ Վահան Մովսիսյանը մտահոգիչ է համարում ավագանու անդամների ընտրությունը համամասնական ընտրակարգով անցկացնելու մտադրությունը, քանի որ  ոչ բոլորն են ուզում  կուսակցական լինել:

Հարկ է ընդգծել, որ երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին որևէ դիտորդական կազմակերպություն չի հետևել, այս պահի դրությամբ, թեկնածուներից որեւէ մեկը նաեւ բողոք չի ներկայացրել։

Back to top button