Հասարակություն

Արմավիրում ներկայացրել են նորանշանակ մարզպետին

Տարածքային կառավարման և  զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արմավիրի մարզխորհրդի արտահերթ նիստում ներկայացրել է նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանին: Մասնագիտությամբ բժիշկ մարզպետը  նշեց, որ  առաջին քայլը կլինի մարպետարանի աշխատակազմի հետ ծանոթացումը, հետո կշրջի համայնքներում՝ մոտիկից ծանոթանալու բոլոր ոլորտներում առկա խնդիրներին, որոնք կխմբավորվեն՝  լուծում տալու նպատակով:


Նորանշանակ մարզպետն ունի իր գործելաոճը. աշխատելու է պարզ ու թափանցիկ, հասանելի է լինելու մարզի  յուրաքանչյուր բնակչի համար.  ,, Ես ընդունելու եմ բոլորին, հասանելի եմ լինելու օրը 24 ժամ և շաբաթը 7 օր, բացի այդ ակտիվ եմ սոցիալական հարթակում: Արդեն ստացել եմ 3000 նամակ, փորձել եմ բոլորին պատասխանել,,:

Լրագրողների հետ զրույցում  Գագիկ Միրիջանյանն ասաց.  Մի բան եմ ուզում խնդրել  մամուլից օբյեկտիվ լինել և չտրվել ասեկոսեներին:


Նորանշանակ մարզպետին ներկայացնելու կապակցությամբ այսօր  միացվել էին Արմավիրի հրապարակի շատրվանները:

Back to top button