Հասարակություն

Սասուն Խաչատրյանը կնշանակվի Հատուկ քննչական ծառայության պետ

Այսօր կառավարությունը իր արտահերթ նիստում Սասուն Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ նշանակելու մասին որոշում կկայացնի:

«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հան­րապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է. Սասուն Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության հա-տուկ քննչական ծառայության պետ՝ 6 տարի ժամկետով»,-նվշված է նախագծում:

Հարցը կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button