Հասարակություն

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ՊԲ պայմանագրային զինծառայող Վահագն Էլոյանի սպանության դեպքի առթիվ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով։  Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Վահագն Ջոնիկի Էլոյանը:

Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:

Ցուցադրել ավելի
Back to top button