Սպորտ

ԿԳ փոխնախարարը ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մանուկ Մկրտչյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մանուկ Մկրտչյանին ազատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Լուսինե Առաքելյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարի տեղակալ:

Ցուցադրել ավելի
Back to top button