ԿարևորՔաղաքական

ՀՀ ԶՈւ հրամանատարությունը ադրբեջանցի խաղաղ բնակիչներին թույլ է տվել մոտենալ սահմանին

Սույն թվականի հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ Զինված ուժերի հրամանատարությանը` խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ, այս մասին իր  ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Նման խնդրանք այդ հատվածում ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը` հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները, անդրադառնալով այս իրադարձությանը, ակտիվորեն տարածում են տեղեկություն, թե Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինուժը հող է «ազատագրել» և ազատ ելումուտ ունի այնտեղ։ Խոսքը սահմանամերձ ավերված Գյուննութ գյուղի մասին է։

Back to top button