Հասարակություն

Վայրիվերումներ՝ անշարժ գույքի շուկայում

2018 թվականի ապրիլին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անշարժ գույքի շուկայում գործարքների թիվն աճել է 45 տոկոսով: Անշարժ գույքի գործարքներն աճել են ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: Տվյալներն  անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեինն են: Անշարժ գույքի շուկայի ակտիվացման մասին են վկայում նաև  գները:

Ըստ կադաստրի պետկոմի՝ բնակարանների գներն աճել են բոլոր վարչական շրջաններում, իսկ անշարժ գույքի գործակալության  տվյալներով՝ մեծացել է  բնակարանների վաճառքների նկատմամբ հետաքրքրությունը, սակայն ոչ գները:

Անշարժ գույքի շուկայում այս տարվա ապրիլին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ  ակտիվացել են թե՛ բնակարանների առուվաճառքի գործարքները, թե՛ թանկացել են բնակարանների գները: Տեղեկությունն անշարժ գույքի կադաստրի  պետական կոմիտեինն է: Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն աճել են բոլոր վարչական շրջաններում:

«Երևանում, ընդհանուր առմամբ,  2018 թվականի ապրիլին մարտի հետ համեմատ բնակարանների գներն աճել են  0.5 տոկոսով, իսկ 2017 թվականի ապրիլի հետ համեմատ՝  մոտ վեցուկես տոկոսով (6.6 տոկոսով:

Անշարժ գույքի կադաստրի  պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանի խոսքով՝ ամենամեծ տոկոսային աճը գրանցվել է Դավիթաշեն և Կենտրոն վարչական շրջաններում: Կենտրոնում նախորդ տարվա ապրիլի  հետ համեմատ բնակարանների գներն  աճել են մոտ 20 (18.8) տոկոսով, իսկ Դավիթաշենում՝ մոտ 12 (11.85) տոկոսով: Ամենացածր գինը, ինչպես  միշտ, գրանցվել է Նուբարաշենում, ասում է զրուցակիցս:

«Մետր քառակուսու հաշվարկով  միջին գինը կազմել է 163.200 դրամ: Իսկ ամենաբարձրը կենտրոն վարչակազմի շրջանն է, որտեղ մեկ  մետր քառակուսին միջինը կազմել է  507.200 դրամ»։

«Ակցեռն» անշարժ  գույքի գործակալության  նախագահ Հակոբ  Բաղդասարյանը անշարժ գույքի շուկայում բնակարանների գների աճ չի նկատվում: Սփյուռքահայ մեր հայրենակիցների կողմից հետաքրքրությունը է մեծացել, սակայն դա  չի անդրադարձել գների վրա՝ ասում է:   Վերջին մի քանի տարիներին անշարժ գույքի շուկայում գները ոչ բարձրանում են, ոչ իջնում։  Հակոբ  Բաղդասարյանն էլ է նշում՝ ամենացածր գներն արձանագրվել են Նուբարաշենում, ավելացնում է նաեւ Նոր Նորքի 8-րդ զանգվածը, ամենաթանկը՝ կենտրոն վարչական շրջանի գներն են։ Հիմնականում հետաքրքրվում են նորակառույց շենքերով։ Առաջնային  շուկան կդառնա գերիշխող՝ ասում է:

«Երկրորդական շուկան ինքը տարիքային առումով, մաշվածության առումով»:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի փոխնախագահ Արման Պետրոսյանի դիտարկմամբ՝ գործարքների թիվն ընդհանուր առմամբ ակտիվացել է ինչպես հին շենքերում, այնպես էլ  նորակառույցներում։ Ավելի շատ գործարքներն արձանագրվել են հին շենքերում, քանի որ խորհրդային ժամանակներում կառուցված շենքերն ավելի շատ են, քան՝ նորակառույցները: Սակայն նորակառույցների հանդեպ  հետաքրքրությունն էլ է աճել: Դրան նպատսել է մի քանի գործոն:

«Կառուցապատողների ու բնակարաններ ձեռք բերելու դեպքում  պետության կողմից եկամտահարկի վերադարձի  գործոնը»:    

Գնային առումով  պետք է հաշվի առնել բնակարանի առավելությունները՝ վերանորոգվա՞ծ է, թե՞ ոչ:

Անշարժ գույքի շուկայում  ապրիլին տեղի ունեցած փոփոխությունները տնտեսագետ Բաբկեն Թունյանը հիմնականում կապում է  ներքաղաքական իրադարձությունների հետ: Մարդկանց մոտ սպասելիքները դեպի դրականն  են փոխվել:  Սովորաբար քաղաքական իրավիճակը բացասաբար է անդրադառնում  տնտեսության վրա, սակայն այս դեպքում նկատվեց այլ պատկեր՝ ասում  է տնտեսագետը:

«Անշարժ գույքի գները, ըստ կադաստրի տվյալների, վերջին մեկ ամսվա ընթացքում աճել են, այսինքն՝ ավելի ճիշտ ապրիլ ամսվա ընթացքում: Դա նշանակում է, որ կամ առաջարկն է նվազել, այսինքն՝ տուն վաճառողները քչացել են, կամ պահանջարկը մեծացել է, կամ երկուսը միաժամանակ»:

Տնտեսագետը, սակայն, ավելի հավանական է համարում   բնակարան վաճառող ցանկացողների  թվի նվազումը: Համոզված է՝ հարցման դեպքում պարզ կդառան, որ նախորդ երկու ամիսների համեմատությամբ երկիրը լքել ցանկացողների թիվը կրճատվել է։

Back to top button