Սպորտ

Altibox Norway Chess մրցաշարում Արոնյանը 6-րդ տեղը զբաղեցրեց

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվել է Altibox Norway Chess գերհզոր մրցաշարը:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մրցաշարի վերջին տուրից առաջ 4 շախմատիստ՝ Նորվեգիան ներկայացնող Մագնուս Կարլսենը, և ԱՄՆ 3 ներկայացուցիչներ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան և Ուեսլի Սոն, վաստակել են 4-ական միավոր և կիսում էին 1-4-րդ հորիզոնականները, իսկ Լևոն Արոնյանը և Վիշվանաթան Անանդը իրենց ակտիվում գրանցել են 3.5-ական միավոր և հաղթանակի դեպքում կարող էին հավակնել կիսելու առաջին հորիզոնականը:

3 շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան և Վիշվանաթան Անանդը վաստակել են 4.5-ական միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ավելի բարձր միավորների շնորհիվ Կարլսենը գրավել է երկրորդ հորիզոնականը, Նակամուրան եզրափակել է լավագույն եռյակը, իսկ Անանդը դարձել է չորրորդը: Լևոն Արոնյանն իր ակտիվում գրանցել է 4 միավոր և Ուեսլի Սոյի հետ կիսել 5-6-րդ հորիզոնականները:

Ավելի ցածր լրացուցիչ ցուցանիշների պատճառով Արոնյանը դարձել է 6-րդը: Արոնյանը այս մրցաշարում 3 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը:

Back to top button