ԿարևորՔաղաքական

Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորում շեշտակի փոփոխություն տեղի չի ունենա․ փոխարտգործնախարար


Ըստ ՀՀ արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանի՝ Հայաստանի արտաքին հարաբերություններում կարևորն այն է, որ երկրի պետական շահը լինի առաջնահերթություն:

«Իմ կարծիքով տարիներ շարունակ այդ հարցում խնդիրներ են եղել, բայց ես չէի ուզի խոսել նախկին Հայաստանի մասին, մենք նոր հայաստանում ենք և այստեղ ամեն ինչ փոխվում է», — կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուբեն Ռուբինյանը:

Նա նշեց, որ ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ այժմ, հայտարարում են, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորում շեշտակի փոփոխություն տեղի չի ունենա:

«Սակայն, դա չի նշանակում, որ չկան խնդիրներ և դրանք չպետք է լուծվեն»,-ասաց Ռուբինյանը:

Back to top button