Վերլուծական

Արցախի դժգոհություններն ու իշխանության պահվածքը՝ քննարկումների առանցքում

Արցախում ծեծկռտուքի միջադեպից սկիզբ առած դժգոհության ալիքը ու հետագա զարգացումները քննարկումների առանցքում են, ոմանք գրագետ են համարում  իշխանուոյւնների պահվածքը, ոմանք կողմնակից են հարցի այլ տարբերակով լուծմանը: 

Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, որևէ կապ չունի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ, համոզված է Գառնիկ Իսագուլյանը, ով նաև չի բացառում, որ որոշ մարդիկ փորձեցին Արցախում տեղի ունեցած միջադեպն օգտագործել, առիթից օգտվել ու դժգոհության ալիք բարձրացնել այնտեղ:

Նա իշխանությունների արձագանքի մասին խոսելով՝ վստահեցրեց, որ եթե ինքը լինել նախագահ Բակո Սահակյանի կամ իշխանության ներկայացուցիչների փոխարեն, պատկերը բոլորովին այլ կլիներ:

«Եթե ես լինեի Բակոյի տեղը 5 վայրկյան չէր տևի դժգոհության ակցիան»:

Իսկ չկա՞ դժգոհության որևէ առիթ Արցախում, անհի՞մն էին դժգոհությունները՝ հարց Գառնիկ Իսագուլյանին.

«Աշխարհում չկա մի երկիր, որ դժգոհություն չլինի»:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մինչդեռ վստահեցնում է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ազդեցություն է ունենում ոչ միայն Արցախում, այլև Վրաստանում:

«ԼՂՀում առկա էին այն խնդիրները, որոնք կային Հայաստանում՝ սոցիալհոգեբանական բնույթի, այն, որ նախագահը պաշտոնավարում է շատ երկար»:

Ի տարբերություն Իսագուլյանի՝ Իսկանդարյանը գրագետ է համարում իշխանությունների պահվածքը, նրանք գնացին զիջումներին և ուժայինների ղեկավարներն ու պետնախարարը հրաժարվեցին իրենց պաշտոններից:

Ղարաբաղյան խնդրում ևս նրանց կարծիքները էապես տարբերվում են, եթե քաղաքագետը անհասկանալի է համարում Արցախին բանակցություններում ներգրավելու ընթացակարգը, ապա Իսագուլյանը ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը ղարաբաղյան խնդրում:

Back to top button