Հասարակություն

Հրավառություն չպետք է լինի սահմանված ժամից հետո եւ վերջ. Նիկոլ Փաշինյան

Չպետք է լինի հրավառություն օրենքով սահմանված ժամից հետո՝ այսօր կառավարության օրակարգային հարցերը սպառելուց հետո հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարության արձագանքին էր։

Օրենքի շրջանցմամբ գիշերային ժամերին հրավառությունները շարունակվում են՝ անհանգստություն պատճառելով մյուսներին. նախարարի հայտարարութունը թեժ բանավեճի առիթ է դարձել այսօր կառավարությունում։

Ովքեր են մեղավորները, ինչու չեն պատժվում, ու ինչ անել՝ հարցերը մեկտեղել է «Ռադիոլուրը»:

Ես բնակվում եմ Շենգավիթ ԲԺ կենտրոնի հարակից տարածքում, որտեղ առնվազն շաբաթը մեկ կեսգիշերն անց արթնանում եմ հրավառության բարձր ձայներից: Ի դեպ, մեկ, երկու արձակումով գործը չի սահամանփակվում։ Հրավառությունը կարող է 5 րոպեից ավելի տեւել՝ վերջնականապես խանգարելով քունդ:

Խնդիրը բազմիցս բարձրացվել է համացանցում, մամուլում, օրենք է ընդունվել, բայց հրավառություն կազմակերպողների բանակը չի նոսրանում: Այսօր արդեն առողջապահության նախարարն է կառավարության նիստի ավարտից հետո խոսել հրավառությունների կազմակերպման մասին:

Հունիսի լույս 8-ի գիշերը՝ 00: 30-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշում հրավառություն է։ Ոստիկանները պարզել են, թե ով է կատարել այն: Պարզվել է, որ պապիկն է թոռնիկի ծննդյան օրվա առթիվ հրավառություն կազմակերպել:

Պահպանել համակեցության պայմանները` հորդորով է այսօր կրկին հանդես եկել Ոստիկանությունը:

Օրենսդրությունը գիշերային հրավառության համար բացառություն է սահմանել միայն Ամանորի գիշերը. դեկտեմբերի 31-ի ժամը 23:00-ից մինչև հունվարի 1-ի ժամը 01:00-ը։

Back to top button