Հասարակություն

Միջնորդություն են ներկայացնելու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

Լուսանկարը՝ արխիվից

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Հայկ Կոնջորյանը անձնական երաշխավորություն կներկայացնեն ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Այս մասին տեսաուղերձով հայտնել է Հայկ Կոնջորյանը:

« Ես և Ալեն Սիմոնյանը պատրաստվում ենք քիչ անց երաշխավորություն ստորագրել Պավլիկ Մանուկյանի որդու` Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Արամ Մանուկյանն ունի նաև առողջական խնդիրներ, և նրա առողջական վիճակը գնալով չի կարգավորվում: Դա առավել հրատապ է դարձնում, որպեսզի մենք փորձենք նրա խափանման միջոցը փոխել, և որպեսզի նա ազատության մեջ սպասի վճռին ու հնարավորություն ունենա կարգավորել իր առողջական խնդիրները»,- ասել է Կոնջորյանը:

Ըստ News.am-ի՝ միջնորդությանը միացել են նաեւ «Ծառուկյան» խմբակցության 7 պատգամավորներ:

Back to top button