Հասարակություն

Հակառակորդի կրակոցից Արցախում զինծառայող է վիրավորվել

Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գեւորգ Անդրանիկի Խաչատրյանը:

Ինչպես հայտնում են Արցախի ՊԲ-ի մամուլի ծառայությունից, վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Back to top button