Հասարակություն

Լիազորված չեմ կատարել դատախազի որոշումը. Մասիսի քաղաքապետ

Լիազորված չեմ կատարել դատախազի որոշումը. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ։

Նա պնդում է, որ տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը չի նախատեսում «համայնքի ղեկավարի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում»,  հետևաբար՝ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի որոշումները իր և մյուս մեղադրյալ Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարությունը նշված պաշտոններում ժամանակավոր դադարեցնելու մասին որևէ իրավական ուժ չունեն:

Համբարձումյանը համոզված է, որ որ իրենց պաշտոնավարման դադարեցումը կարող է համայնքի համար ծանր հետևանքներ ունենալ, եւ պատրաստ է ժամանակավոր դադարեցնել պաշտոնավարումը՝ միայն տեղական ինքնակառավարման ոլորտում իրավասու մարմնի կողմից օրենքի հիման վրա կայացված որոշման դեպքում:

Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը մեղադրվում են անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեջ: Նրանք ապրիլին 22- ին Էրեբունի վարչական շրջանում, ըստ իրավապահներին, հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա եւ ծեծել նրանց։
Դեռ երկու օր առաջ դատախազության որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել էին Մասիսի հանրապետական քաղաքապետի եւ փոխքաղաքապետի լիազորությունները։ Գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյան:

«Այդ որոշումները պետք է կատարվեն եռօրյա ժամկետում։ Եթե տվյալ անձիք համաձայն չեն որոշման հետ, ապա բոլոր իրավունքներն ունեն այն բողոքարկելու դատական կարգով՝ ասում է Գոռ Աբրահամյանը:

Մասիսի քաղաքապետի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ասում է՝ իրավաբանություն մեջ կան նորմեր, որոնք կոչվում են մեռյալ նորմեր, դրանք հենց այս դեպքի մասին են:

«Ընտրովի մարմնի դեպքում դատախազությունն իրավունք չունի նման միջնորդություն ներկայացնել»:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մինչ այս մերժել էր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին եւ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին կալանավորելու միջնորդությունը, քաղաքապետի ձերբակալումն էլ ոչ իրավաչափ ճանաչել։

Back to top button